39-ամյա Ելենա Վաենգան ամուսնացել է

17:27   30 սեպտեմբերի, 2016

39-ամյա Ելենա Վաենգան այսօր Սանկտ Պետերբուրգում ամուսնացել է: Երգչուհու ընտրյալն է իր խմբի երաժիշտ Ռոման Սադիբաեւը:

Նրանք նախընտրել էին չազդարարել իրենց հարաբերությունների մասին՝ դա պատճառաբանելով այն հանգամանքով, որ երջանկությունը լռություն է սիրում: Ստացվել է կրկնակի տոն:

Սեպտեմբերի 30-ին լրանում է Ելենայի Ելենա տատիկի 90-ամյակը:

Երգչուհի Ելենա Վաենգան Instagram-ում ամուսնությունների գրանցման ծառայությունից՝ ԶԱԳՍ-ից լուսանկար է հրապարակել: Նա լուսանկարվել է ամուսնության գրանցումից առաջ:

«Առաջին անգամ եմ այսպիսի սելֆի անում»,- խոստովանել է նա:

Հանդիսության համար նա ընտրել է ժանյակավոր, հատակին հասնող զգեստ՝ ցանցակար թեւքերով: Կերպարը լրացրել է կրկին ժանյակավոր հարսնաքողը:

A photo posted by ElenaVaenga (@vaengaofficial) on

A photo posted by ElenaVaenga (@vaengaofficial) on



© NEWS.am STYLE