Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին գրեթե համաձայնության են եկել ամուսնալուծության շուրջ

18:29   30 սեպտեմբերի, 2016

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին գրեթե պայմանավորվել են ամուսնալուծության շուրջ: Առավոտյան մենք իմացանք, որ Էնջին ուզում է պահել իր մոտ բոլոր այն թանկարժեք իրերը, որոնք Փիթն է նվիրել 12 տարվա համատեղ կյանքի ընթացքում (դրանցից մեկը 2 ու կես միլիոն դոլար արժողության ականջօղերի ու մատանու կոմպլեկտ է):

41-ամյա դերասանուհին նույնիսկ դիմել է ԱՄՆ լավագույն ճգնաժամային մենեջերի՝ Ջուդի Սմիթի օգնությանը: Իսկ TMZ պորտալը հայտնել է, որ զույգը կարծես արդեն ամեն ինչի մասին պայմանվորվել է ու սկանդալներ, ըստ երեւույթին, չեն լինի, քանի որ նրանք պարզապես ուզում են հնարավորինս շուտ ավարտել ապահարզանը:

Ջոլին պահանջել է միանձնյա խնամակալություն, իսկ 52-ամյա դերասանը նշում է չորս կետ, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում՝ երեխաների խնամակալությունն ու տեսակցությունները, Ջոլիին ու երեխաներին հատկացվող ժամանակավոր աջակցության, մշտական ֆինանսական աջակցության եւ կարողության բաժանման կետերը:

Առաջին երկու հարցերի շուրջ գործը մոտենում է ավարտին: Երրորդ ու չորրորդ հարցերով որոշում դեռ չկա, բայց հայտնի է, որ զույգը մտադիր չէ վաճառել Ֆրանսիայում իր ամրոցը, որտեղ ի դեպ, իր սեփական գինին է արտադրում:



© NEWS.am STYLE