Աստղային make up. Օդրի Հեփբերն (ֆոտո)

15:35   1 հոկտեմբերի, 2016

Կարծում ենք՝ Օդրի Հեփբերնն այն դերասանուհիներից է, որոնց հագնվելու կամ դիմահարդարվելու ոճի մասին երկար խոսել պետք չէ. դերասանուհին ինքն իրենով ստեղծել է մի ոճ, որն առանց բառերի էլ բնորոշում է միայն իրեն եւ ոգեշնչում շատերին՝ հագնվել եւ շպարվել ինչպես Օդրին:

Գեղեցիկ դերասանուհու համար այցեքարտ էին համարվում սուրմայի բարակ շերտով ընդգծված աչքերն ու կարմիր, երբեմն էլ՝ մեղմ գույների շրթներկը: Չմոռանանք նաեւ նրա արտահայտիչ թարթիրների եւ հոնքերի մասին:

Տարիներ շարունակ հենց այսպիսի դիմահարդարմամբ է ներկայացել Օդրին: Տարիներ շարունակ նրա այս դիմահարդարումը ոգեշնչման աղբյուր է դարձել շատերի համար:

Համեստ արտաքինով, բայց  նորաձեւության մեջ մի շարք փոփոխություններ մտցրած Օդրիի կերպարներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE