Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին սեքսուալ բնույթի երկտողեր էին փոխանակում «Տեր եւ Տիկին Սմիթները» ֆիլմի նկարահանումների ժամանակ

14:12   1 հոկտեմբերի, 2016

Անջելինա Ջոլիի թիկնապահ Մարկ Բեհարը պատմել է, թե ինչպես են սկսվել աստղերի սիրային հարաբերությունները։ Այն ժամանակ՝ 2005-ին, Բրեդ Փիթն ամուսնացած էր Ջեննիֆեր Էնիսթոնի հետ, իսկ Էնջին մենակ էր։ Դե բնականաբար Էնիսթոնը չէր կարող դիմանալ Ջոլիի հետ մրցակցությանը։

Անջելինան ու Բրեդ Փիթը ծանոթացել են «Տեր եւ տիկին Սմիթները» ֆիլմի նկարահանումներին։ Շուտով զույգի էկրանային սիրային հարաբերությունները վերածվեցին իրականի։

Ամուսինները հիմա բաժանվում են, իսկ US Weekly –ն գտել է թիկնապահ Մարկ Բեհարին, որըպնդում է, որ Ջոլին ու Փիթը դեռ ֆիլմի նկարահանումների ժամանակ էին իրար նկատմամբ հետաքրքրություն դրսեւորում։

«Անջելինան ու Բրեդն անընդհատ սիրախաղ էին խաղում իրար հետ, ծիծաղում։ Նրանք ասես երկու դպրոցականներ լինեին, որոնք խենթի պես սիրահարված են իրար։ Շատ հաճելի էր նրանց հետեւելը։ Ես մի քանի անգամ նկատել եմ, թե ինչպես են նրանք երկուսով շփվում թրեյլերում։ Ես բոլորովին չզարմացա, երբ նրանք ընդամենը մեկ տարի անց ամուսնացան»,- պատմել է զույգի թիկնապահն ու հավելել․

«Նրանք իրար հետ շփվելու ուրիշ ձեւ էլ էին գտել՝ երկտողերը։ Սեքսուալ բովանդակության»։
Թիկնապահը նաեւ պատմել է, որ միասին աշխատելը երկուսին էլ շատ դուր էր գալիս, նաեւ որ Ջոլին գրեթե ոչ մեկին չէր պատմում նոր հարաբերությունների մանրամասները։

Բացառությամբ հենց Մարկ Բեհարի ու Ջոլիի հոր Ջոն Վոյթի։



© NEWS.am STYLE