Աստղային street style. Սքարլեթ Յոհանսոն (ֆոտո)

16:34   1 հոկտեմբերի, 2016

Ժպտերես, հմայիչ եւ անմիջական՝ այսպիսին է Սքարլեթ Յոհանսոնը հեռուստաէկրաններին, այդպիսին է նա թվում նաեւ իրական կյանքում:

Ասվածն ավելի վառ ապացուցում են Սքարլեթի՝ զբոսանքի ժամանակ արված լուսանկարները:

Սակայն ի տարբերություն իր էկրանային հերոսուհիների՝ իրական կյանքում Սքարլեթն ավելի հասարակ եւ հարմարավետ է հագնվում: Սպորտային կոշիկներ, հարմարավետ եւ թեթեւ տաբատներ, նորաձեւ բլուզներ եւ վերնաշապիկներ՝ այսպես կարելի է բնութագրել հոլիվուդյան դերասանուհու ոճը:

Այդ ամենը խոսքերով բնութագրելու փոխարեն՝ առաջարկում ենք պարզապես նայել պապարացիների կողմից արված լուսանկարները:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE