Ռայան Ռեյնոլդսն ու Բլեյք Լայվլին երկրորդ անգամ են ծնող դարձել

17:14   1 հոկտեմբերի, 2016

Վերջապես, թե չէ հոգնեցինք միայն ապահարզանների մասին գրելուց։ Գոնե մի դրական լուր ստացանք։ Եվ այսպես Ռայան Ռեյնոլդսը ու Բլեյք Լայվլին երկրորդ անգամ են ծնող դարձել, գրում է Page Six –ը ։

Ծննդաբերությունը Նյու Յորքում է անցել, իսկ Լայվլիին հիվանդանոցում առաջին այցելողներից մեկը նրա ընկերուհի Թեյլոր Սվիֆթն է եղել։ Ոչ մի այլ մանրամասն հայտնի չէ՝ նորածնի սեռն ու անունը լրագրողներին դեռ չի հաջողվել պարզել։

Հիշեցնենք, որ Բլեյքն ու Ռայանը, որոնք 2012-ին են ամուսնացել, ունեն դուստր՝ Ջեյմսը, որը լույս աշխարհ է եկել 2014-ի դեկտեմբերին։



© NEWS.am STYLE