5 բան, որ հարկավոր է մի կողմ թողնել՝ երջանիկ լինելու համար

22:11   20 հոկտեմբերի, 2016

1. Շրջապատի հավանությունը

Ո՞ւմ է հետաքրքիր շրջապատի կարծիքը: Եթե ձեզ դուր են գալիս ձեր որոշումները, ապա, ձեզանից բացի, ո՞ւ է դա վերաբերում: Պատկերացրեք, թե ինչերի կարող էիք հասնել, եթե ուրիշներին թույլ չտայիք ձեզ թելադրել, թե ինչպես պետք է կառուցեք ձեր կյանքը: Արեք այն ամենը, ինչը, ձեր կարծիքով, ձեր կյանքն ավելի լավն է դարձնում:

2. Վիրավորանք / զայրույթ

Վիրավորանքը ձեզ կուտի ներսից: Սովորեք հաշտվել նրանց հետ, ովքեր վիրավորել են ձեզ: Խոսքը ցավից ազատվելու մասին է, որը տանջում է ձեզ: Հիշեք. նա, ով զայրացնում է ձեզ, նաեւ կառավարում է ձեզ: «Կյանքն ավելի դյուրին է դառնում, երբ սովորում ես ընդունել չխնդրած ներողությունը»:

3. Բացասական արտաքին կերպար

Միայն մեկ մարդ կա, ում կարծիքը ձեզ պետք է հետաքրքրի, եւ դա դուք եք: Ոչ ոք չի որոշում, թե որն է «ճիշտ» կազմվածքը: Եթե ձեզ հարմարավետ եք զգում եւ հիվանդ չեք, ուրեմն մնացյալ ամեն ինր չպետք է ձեզ հուզի: Ոչ ոքի թույլ մի տվեք ձեզ ներշնչել, որ դուք գեղեցիկ չեք. եթե ինքներդ ձեզ գեղեցիկ եք համարում, դա միայնգամայն բավարար է:

4. Կատարյալ զուգընկերոջ մասին պատկերացումները

Կատարյալ զուգընկերներ չեն լինում, այնպես որ՝ այդ հիմարությունը հանեք ձեր գլխից: Երբեմն մեզ չի հաջողվում կյանքում առաջ շարժվել այն պատճառով, որ ինքներս մեզ համար կատարյալ կերպար ենք հորինում: Գտեք մեկին, որը հարմար է ձեզ: Գտեք մեկին, ով հարմար է ձեզ, ում կարող եք ամբողջ սրտով սիրել, ում հետ ձեզ լավ եք զգում, որը ձեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին կաք: Որքան արագ հասկանաք, որ կատարյալ մարդ գոյություն չունի, այնքան լավ ձեզ համար:

«Նա կատարյալ չէ: Եվ դու նույնպես, եւ դուք երբեք կատարյալ չեք լինի: Բայց եթե նա կարող է գոնե մեկ անգամ ձեզ ստիպել ծիծաղել, մտածել եւ խոստովանում է, որ ինքը նույնպես մարդ է եւ կարող է սխալվել, բաց մի թող եւ ամբողջությամբ տրվիր նրան: Նա բանաստեղծություն չի կարդա, նա ամեն վայրկյան չի մտածում քո մասին, բայց նա քեզ կտա իր այն բաժինը, որը կարող ես կոտրել: Մի նեղացրու նրան, մի փոխիր նրան եւ նրանից ավելին մի ակնկալիր, քան նա կարող է տալ: Մի վերլուծիր: Ժպտա, երբ նա քեզ ուրախացնում է, բղավիր, երբ բարկացնում է, եւ տխրիր, երբ կողքիդ չէ: Լիարժեք սիրիր, երբ սիրելու բան կա: Որովհետեւ կատարյալ տղաներ չեն լինու, բայց միշտ կգտնվի մի տղա, որը կատարելապես հարմար կլինի քեզ»: (Բոբ Մառլի)

5. Կատարյալ կյանք

Ինչպես գոյություն չունի կատարյալ զուգընկեր, այնպես էլ կատարյալ կյանք չկա: Կյանքն այն է, ինչ դուք դրանում ներդնում եք, այդ պատճառով եթե պատրաստ չեք ջանք գործադրել եւ չարչարվել, ապա, ամենայն հավանականությամբ, ապերջանիկ կլինեք: Դուք ինքներդ եք ընտրում, թե ինչպիսին կլինի ձեր կյանքը: Միայն դուք կարող եք ձեզ համար կատարյալ աշխարհ ստեղծել:

Նյութը՝ Creu-ի



© NEWS.am STYLE