Տղամարդիկ, որոնք չեն ցանկանում իրենց կանանց

23:09   22 հոկտեմբերի, 2016

Հայկական իրականութունից սա այնքան էլ հեռու չէ, հետեւաբար կարդում ենք եւ մտապահում: Ոպեսզի կինը գայթակղի տղամարդուն, նա պետք է ցանկանա դա անել: Արդյոք դուք ձեր կանանց համար սեքսուալ ոգեշնչո՞ւմ եք: Արդյոք դրա համար ամե՞ն ինչ եք անում: Համոզվա՞ծ եք:

Քանի՞ ժամ եք պատրաստ ծախսել էլեկտրոնային խաղալիքը հետազոտելու համար: Քանի՞ ժամ եք պատրաստ ծախսել սմարթֆոնի կառուցվածքն ուսումնասիրելու համար: Ձեր թանկարժեք ժամանա՞կը, որը բացառապես կպատկանի միայն ու միայն սմարթֆոնին: Այն ժամանա՞կը, երբ այլեւս ոչ մի բանով չեք շեղվի, ոչ մի այլ բանի մասին չեք մտածի:

Դուք առանց դժվարության երկու ժամ եք խլում նոր գաջեթի համար: Իսկ ձեր կնո՞ջ:

Ե՞րբ եք վերջին շրջանում ամբողջ երկու ժամ տրամադրել ձեր կնոջը՝ ամբողջովին եւ անմնացորդ նրանով զբաղվելով, այլ ոչ թե նրան ուղղակի ներառելով ձեր զվարճությունների ծրագրի մեջ:

Ո՛չ, ես չեմ ասում միասին ռեստորան կամ էքսկուրսիա գնալու եւ տպավորությունները կիսելու մասին: Ես դրա մասին չեմ ասում:

Վերջին անգամ ե՞րբ է կինը եղել ձեր տպավորվածության առարկան: Ե՞րբ եք վերջին անգամ ակնդետ նայել նրա աչքերի մեջ եւ ուսումնասիրել նրա մարմինը: Դե, ոչ մի անգամ:

Ձեր սիրո բոլոր տարիների ընթացքում դուք չեք նստել նույնիսկ 15 րոպե՝ սեփական կնոջ աչքերի մեջ նայելով, իսկ կնոջ աչքերը՝ ոչ:

Ե՞րբ եք կնոջն անկողնում զարմացրել եւ զարմացրե՞լ եք ընդհանրապես:

Կանայք ձեզ՝ սեքսուալապես թշվառներիդ, խղճում են. ինչ-որ օրգազմ են ձեւացնում, որպեսզի չվիրավորեն ձեր ինքնագնահատականը:

Իսկ դուք փոխարենը ի՞նչ եք տալիս կանանց: Ինչո՞վ եք նրանց ոգեւորում՝ պահանջներից բացի:

Գիտե՞ք ինչ, տղաներ: Մի օր ձեր «ձանձրալի» կնոջը մեկ ուիշ տղամարդ կոգեւորի, որը նրա ձեռքը կբռնի եւ կնայի նրա աչքերի մեջ՝ թեկուզ եւ փաղաքշանքի կարոտ նրա ականջներից կեղծ լապշա կախելով:

Իսկ ահա այդ ժամանակ նա կնիհարի եւ մետաքսե վարտիք կհագնի: Սակայն այն արդեն դուք չեք հանի:

Հուսով եմ, որ այդպես էլ կլինի, որովհետեւ կնոջը չի կարելի անտեսել եւ կյանքում երկրորդ պլան մղել, իսկ երբեմն էլ՝ 32-րդ պլան: Կնոջը պետք է գուրգուրել: Եթե դա դու չես աում, կանի մեկ ուրիշը, իսկ դու քեզ անարդարացիորեն վիրավորված կզգաս եւ անկյունում կոտոշներդ կսղոցես:

Դե իսկ կյանքն արդարացի է, եւ քո կոտոշներն այն է, ինչին դու աննրբանկատորեն, երկար եւ համառորեն գնացել ես:

 

Աղբյուրը՝ Otvetinavse.com



© NEWS.am STYLE