5 բան, որ ուժեղ կինը երբեք չի անի հանուն տղամարդու

22:15   22 հոկտեմբերի, 2016

1. Չի փոխի արտաքինը

Եթե Ձեր ընկերը նորմալ, հասուն մարդ է, ապա երբեք Ձեզ չի ստիպի փոխել Ձեր արտաքին տեսքը։ Նա պետք է սիրի Ձեզ հենց Ձեզ համար եւ ամբողջովին։ Եթե նրան դուր չեն գալիս Ձեր մազերը, քաշը կամ ոճը, նշանակում է՝ Ձեր հանդեպ նրա զգացմունքներն անկեղծ չեն։ Ցանկացած ֆիզիկական փոփոխություն պետք է կատարեք միայն սեփական ցանկությամբ, այլ ոչ թե ինչ-որ մեկի համար կամ հանուն նրա ուշադրության։

2. Չի զոհաբերի իր հետաքրքրությունները

Ոչ ոք չպետք է կանգնի Ձեր նպատակների ճանապարհին։ Ի վերջո՝ դա Ձեր կյանքն է, եւ ոչ ոք Ձեզնից շատ չի ափսոսալու չիրականացած երազանքների համար։ Ձեր ընկերը պետք է աջակցի Ձեր ձգտումներին, այլ ոչ թե ստիպի ընտրել դրանց ու իր միջեւ։

3. Չի սպասի նրա հավանությանը

Ուժեղ կինը խաղում է իր կանոններով, այլ ոչ թե տղամարդու հրամաններին է սպասում։ Դուք պետք է վճռական լինեք եւ ապրեք Ձեր որոշումներով, այլ ոչ թե սպասեք նրա կողմից գնահատականների եւ հավանության։ Դուք բավականաչափ հասուն եք, որպեսզի ինքներդ հասկանաք, թե որն է Ձեզ համար ավելի լավ։

4. Չի փոխի իր ծրագրերը

Մի բան է՝ ինչ-որ շատ կարեւոր բանի պատճառով չեղարկել ծրագրերը, բոլորովին այլ բան՝ ամեն ինչ հանուն նրա թողնել, որպեսզի պարզապես նրա հետ լինես։ Առավել եւս՝ երբեք պետք չէ զոհաբերել ընկերներին եւ ընտանիքը նրա հետ հանդիպման համար։ Դուք չպետք է նրա մոտ վազեք առաջին իսկ զանգով։ Եթե նա Ձեզ հարգում է, ապա դեմ չի լինի հետաձգել հանդիպումը։

5. Թույլ չի տա տղամարդուն փոխել իրեն

Երբեք մի՛ փոխվեք՝ հանուն ինչ-որ մեկի, Ձեզնից բացի։ Եթե որոշել եք ինչ-որ բան փոխել եւ հարմարվել դրան, դա պետք է լինի միայն այն, ինչը Ձեզ ավելի լավն է դարձնում։ Եթե նա պատրաստ է սիրել Ձեզ միայն այն դեպքում, եթե դուք անեք սա, սա, սա, ապա նրա զգացմունքներն անկեղծ չեն։ Երբեք մի՛ կորցրեք Ձեզ եսը։

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE