Քիմ Քարդաշյանը երեխաների եւ մոր հետ վերադարձել է Լոս Անջելես

11:34   7 հոկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանը հեռացել է Նյու Յորքից եւ երեխաների ու մոր հետ վերադարձել է Լոս Անջելես։ Ռեալիթի շոուի աստղի մասնավոր օդանավը վայրէջք է կատարել Լոս Անջելեսի օդանավակայանում։ Լրագրողները ֆիքսել են Քիմին, երբ նա իջնում էր օդանավից։

Քիմն իջնում էր Սեյնթին գրկած։

Օդանավից երեւացել է նաեւ նրա մայրը՝ Քրիս Ջեններն ու երեք տարեկան Նորթը։

Քանյե Ուեսթը, ըստ երեւույթին, մնացել է Նյու Յորքում։

Us Weekly պարբերականի աղբյուրները հայտնում են, որ Քիմն ընտանիքի հետ Լոս Անջելեսում կմնա, քանի որ իրեն այնտեղ անվտանգ է զգում։

Ինսայդերների փոխանցմամբ՝ Քիմը դեռ շոկի մեջ է։

«Հնարավոր է, Քիմը երկար ժամանակ չերեւա հանրությանը եւ չզբաղվի իր նախագծերով»,– հայտնել է ինսայդերը։

Լուսանկարները՝ AKM-GSI–ի



© NEWS.am STYLE