Ոչ թե 11, այլ ընդամենը 5.5 միլիոն դոլար. Քիմ Քարդաշյանից գողացված թանկարժեք իրերի պաշտոնական գնահատականը

15:35   7 հոկտեմբերի, 2016

Եվ այսպես, սա արդեն հետաքրքիր է։ Քիմը երեխաների ու մոր հետ Լոս Անջելես է ժամանել։ Պարզվում է, որ ռեալիթի շուի հեռուստաաստղը չնայած դեռ ծանր ապրումների մեջ է, բայց շատ հանգիստ լրացրել է փաստաթղթերը՝ ապահովագրական վճարները ստանալու համար։

Ու եթե առաջ ամբողջ մամուլը հայտնում էր, որ Քիմից փարիզյան հյուրանոցում 10-16 մլն դոլարի արժողության իրեր են գողացել, ապա հիմա TMZ-ը տեղեկացնում է, որ խոսքը ընդամենը 5․6 մլն դոլարի մասին է, որոնցից 4 մլն-ը 20 կարատանոց մատանու գինն է, որը Քիմին Քանյեն էր նվիրել։

Ընդհանուր առմամբ, ըստ փաստաթղթերի, որոնք լրացրել է Քիմը, հայուհուց գողացել են 13 զանազան թանկարժեք իրեր։ Սակայն հասկանալի չէ, թե ինչու էին աստղի ներկայացուցիչները վստահեցնում, որ գողացված իրերի արժեքը մի քանի անգամ բարձր է։

Սա միանշանակ շատ տարօրինակ կողոպուտ է ու մեզ դեռ շատ անակնկալներ են սպասվում մինչեւ դրա հետաքննության ավարտը։



© NEWS.am STYLE