14 գործոն, որոնք փչացնում են քո սեռական կյանքը

23:10   24 հոկտեմբերի, 2016

1. Հակաբեղմնավորիչներ

Հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունումը կարող է հանգեցնել լիբիդոյի զգալի նվազման:

2. Խռմփոց

Խռմփոցը կարող է նվազեցնել տեստոստերոնի մակարդակը, ինչը նվազեցնում է նաեւ լիբիդոն:

3. Ջրազրկում

Ջրազրկումը գլխացավեր եւ հոգնածություն է առաջացնում, ինչպես նաեւ չորություն հեշտոցում:

4. Արագ սնունդ

Յուղոտ եւ աղի սննդի օգտագործումը հանգեցնում է ջրազրկման եւ էներգիայի նվազման:

5. Ծանրաբեռնվածության բացակայություն

Նստած կենսակերպը չափազանց բացասական ազդեցություն է ունենում լիբիդոյի վրա:

6. Ծխելը

Ծխելը նեղացնում է անոթները, ինչը հանգեցնում է էներգիայի նվազման եւ լիբիդոյի անկման:

7. Ալկոհոլի չարաշահումը

Մի քիչ ալկոհոլը չի վնասի, բայց եթե չափն անցնեք, կարող է նվազեցնել զգայունությունը:

8. Դաշտան

Օրգանիզմն այնպիսի կազմված, որ կախված դաշտանից՝ լիբիդոն ավելի ուժեղ կամ թույլ կարող է լինել:

9. Քնի պակաս

Եթե դու հոգնում ես եւ չես հասցնում հանգստանալ, ապա սեքսը վերջին բանը կլինի, որ կպահանջի օրգանիզմը:

10. Վահանաձեւ գեղձ

Այն վերահսկում է հորմոնները, այնպես որ՝ այդ օրգանի վրա ազդող ցանկացած հիվանդություն ազդում է լիբիդոյի վրա:

11. Չափազանց շատ ծանրաբեռնվածություն

Մարզվելիս չափն անցնելը կարող է հանգեցնել խրոնիկ հոգնածության, այնպես որ՝ սեքսի մասին մտածելու ժամանակ չեք ունենա:

12. Քո հեռախոսը

Սմարթֆոնը ննջարանում տեղ չունի, այնտեղ դուք պետք է ավելի հաճելի բաներով զբաղվեք:

13. Բուրավետ մոմեր

Մոմերը ռոմանտիկ միջավայր են ստեղծում, բայց որոշ բույրեր կարող են նվազեցնել տեստոստերոնը:

14. Դեղորայքի հանդեպ ալերգիա

Դեղորայքի հանդեպ ալերգիան կարող է հեշտոցի չորություն առաջացնել եւ նվազեցնել ցանկությունը:

Աղբյուրը՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE