Քիմ Քարդաշյանը ամսական մեկ միլիոն դոլար կկորցնի, եթե հեռանա սոցցանցերից

16:18   8 հոկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանը, որը ուշքի է գալիս Փարիզում կողոպտվելուց հետո, հիմա Լոս Անջելեսում է, իր տանը։

Քիմն ու նրա ընտանիքը ավելացրել են թիկնապահների քանակը, ի դեպ, հայուհու թիկնապահները հիմա աշխատանքային յուրաքանչյուր ժամի համար 150 դոլար են ստանում։

Քանյեն էլ մինչ այդ համերգ էր տվել Չիկագոյում, որտեղ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։ Քիմն օրերս ինսայդերների միջոցով հայտնել էր, որ այլեւս ակտիվ չի լինելու սոցցանցերում։

Ըստ Բրիտանական Daily Mail –ի այդ դեպքում հայուհին ամսական մեկ միլիոն դոլար կկորցնի, քանի որ նա իր ապրանքները հենց սոցցանցերի միջոցով է գովազդում։

Նաեւ հիշեցնենք, որ Քիմը ժամանակավորապես չի նկարահանելու իր ռեալիթի շոուն։

Փորձագետների կարծիքով Քիմը մեծ գումարներ կկորցնի, սակայն ֆինանսական խորհրդական Սամուել Ռադն այս կապակցությամբ այլ տեսակետ ունի․ նա բացատրել է, որ Քիմը յուրաքանչյուր հրապարակման համար մոտ 20 000 դոլար է ստանում։

«Քիմը սկզբում մի քիչ գումար կկորցնի, բայց որքան հազվադեպ լինեն նրա գրառումները սոցցանցերում, այդքան կաճի դրանցից յուրաքանչյուրի գինը, մանավանդ առաջին լռությունից հետո։ Կարծում եմ, որ դրա հաշվին նա մեծ գումարներ կաշխատի»,- նշել է խորհրդականը։

 



© NEWS.am STYLE