Ո՞ր նվերների վրա է տաբու դրված

20:11   24 հոկտեմբերի, 2016

Ժամացույցի եւ հայելու մասին բոլորը գիտեն: Հայելին ընդհանրապես խորհրդավոր առարկա է համարվում, որի հետ բազմաթիվ սարսափելի պատմություններ են կապվում: Այն խլում է մարդկանց էներգիան եւ գեղեցկությունը: Եթե դուք կամ ձեր ընկերները չափազանց սնահավատ եք, ապա ավելի լավ է հրաժարվեք նման նվերից նույնիսկ այն դեպքում, երբ հայելին չափազանց գեղեցիկ է:

Ժամացույցը նույնպես այնքան էլ հաճելի նվեր չէ: Այն չի կարելի նվիրել ո՛չ սիրելիին, ո՛չ ընկերներին: Եթե հավատանք հին նախանշաններին, ապա մարդկանց հարաբերությունները կավարտվեն այն պահին, երբ ժամացույցը կանգ առնի: Շատերն են հավատում այս առասպելներին, այդ պատճառով ձգտում են այլ նվեր ընտրել:

Հաճախ մարդիկ շատ գեղեցիկ դրամապանակ են նվեր ստանում: Թվում է՝ այն նվիրելու մեջ դատապարտելի ոչինչ չկա: Բայց դրամապանակ նվիրողները երբեմն մեկ լուրջ սխալ են թույլ տալիս: Եթե որոշել եք դրամապանակ նվիրել, ապա դրա մեջ գոնե մի քանի մետաղադրամ դրեք:

Ի դեպ՝ չի կարելի նաեւ նվիրել կատու, շուն կամ այլ կենդանի: Այդ դեպքում նոր տերերից հարկավոր է խորհրդանշական գումար վերցնել:

Պետք չէ նաեւ ինտիմ նվերներ նվիրել նրանց, ում հետ նման հարաբերություններ չունեք: Ոմանք կարող են վիրավորվել նաեւ կոսմետիկայի որոշ պարագաներ ստանալիս՝ մտածելով, որ մատնանշում եք իրենց թերություննները:

Բնականաբար, չի կարելի ձեզ նվիրած իրերն ուրիշին նվիրել: Ավելի լավ է՝ ձեր սեփական նվերը հիշեցնի նվիրողի մասին: Եվ ամենակարեւորը, հյուր գնալիս ուշադիր զննեք նվերը եւ մի մոռացեք հանել գնապիտակը:

 

Աղբյուրը՝ Womanday



© NEWS.am STYLE