10 հետաքրքիր փաստ համբույրի մասին

22:11   25 հոկտեմբերի, 2016

1. Սիրած մարդու համբույրն այնպիսի թուլություն եւ հանգստություն է պարգեւում, ինչպիսին մեդիտացիան կամ յոգան։

2. Եթե հավատանք սեքսոլոգ Ավե Կադելին, ապա համբուրվելիս կարելի է օրգազմ ստանալ, առանց սեռական օրգանների շփման։

3. Համբույրի ժամանակ մեկ մարդուց մյուսին է փոխանցվում մոտ 300 տարբեր մանրէ։ Սակայն գրեթե բոլորն անվնաս են։

4. Հետազոտությունների համաձայն՝ մարդկանց 66 տոկոսը փակում է աչքերը համբույրի ժամանակ։ Մնացածները նախընտրում են հաճույք ստանալ՝ ուսումնասիրելով զուգընկերոջ դեմքը։

5. Համբույրի ընթացքում շարժվում է 29 դիմային մկան։ Այդպիսով՝ համբույրը կարող է կանխել կնճիռների առաջացումը։

6.  Նախքան ամուսնանալը միջին վիճակագրական կինը համբուրվում է 7-9 տղամարդու հետ։

7. Մարդկանց մեծ մասը համբուրվելիս գլուխն աջ է թեքում։

8. Միջինում մարդն իր կյանքից 20160 րոպե է ծախսում (մոտ 2 շաբաթ) համբուրվելու վրա։

9. Արագ ռոմանտիկ համբույրն այրում է մոտավորապես 2-3 կալորիա, մինչդեռ ֆրանսիական համբույրն օգնում է այրել 5 կալորիա։

10. Սիրառատ համբույրներն արգելակում են տագնապի եւ սթրեսի հորմոնների։ Գիտնականները հաշվել են, որ երեք 20-վայրկյանանոց համբույրը կարող է բարձրացնել տրամադրությունը ամբողջ օրվա համար եւ ճնշել սթրեսի հորմոնները, որոնք բարձր ճնշման եւ անքնության պատճառ են դառնում։

Աղբյուրը՝  Ivona



© NEWS.am STYLE