Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը՝ Երեւանի, Նարեկացու, Թումանյանի եւ այլ շատ բաների մասին

12:29   10 հոկտեմբերի, 2016

Ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի «Սպիտակ ստուդիա» ծրագրի հերթական հաղորդմանը Դարյա Զլատոպոլսկայայի հյուրը Արթուր Ջանիբեկյանն էր:

Նախկին ՈւՀԱ-ի անդամը, Comedy Club Production-ի հիմնադիրը, «Գազպրոմ Մեդիա հոլդինգ» ԲԸ-ի զվարճալի հեռուստաալիքների հոլդինգի ղեկավարը խոսել է գրականության եւ կինոյի իր նախապատվությունների մասին, նաեւ՝ իր արմատների, Հայաստանի, հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի մասին:

Զրույցի ընթացքում Արթուրը նաեւ պատմել է, թե ինչպես է Տիգրան Քեոսայանի հետ նպաստել Երեւանում «Տղամարդիկ» ֆիլմին նվիրված արձանախմբի ստեղծմանը:

Արթուրը նաեւ պատմել է, թե ինչ ֆիլմեր եւ գրքեր է դիտել ու կարդացել հասունացման շրջանում եւ ինչ է իրեն հիմա հուզում: Նաեւ այն մասին, թե ինչն է իրեն օգնում հայ եւ հայրենասեր մնալ:



© NEWS.am STYLE