Լուիզա Կարապետյանն իր հունական հանգստի եւ ստեղծագործական նորությունների մասին (ֆոտո)

13:20   10 հոկտեմբերի, 2016

Սերիալներից հայտնի դերասանուհի Լուիզա Կարապետյանը վերջերս է վերադարձել Հունաստանից: Դերասասնուհին NEWS.am STYLE-ին է տրամադրել իր հունական հանգստի լուսանկարները, ինչպես նաեւ պատասխանել է մեզ հետաքրքրող հարցերին.

«Հունաստան մեկնել էի հանգստի նպատակով: Ամառային հանգիստս մի փոքր ուշացավ, քանի որ ծրագրել էի Աթենքում հանդիպել քույրիկիս, որը պետք է ինձ միանար Միացյալ Նահանգներից, սակայն աշխատանքի բերումով չկարողացավ եւ հանգստի մեկնեցինք աշնանը: Բայց դա չխոչընդոտեց, որ երկու շաբաթ վայելենք հունական հանգիստն ու ուումնասիրենք հնամենի պատմությունը»:

Հունաստանում դերասանուհին բավականին հագեցած գրաֆիկով է ապրել՝ ամեն օր ուսումնասիրելով տեղի հետաքրքիր եւ պատմական վայրերը.

«Առաջին շաբաթվա ընթացքում պատմական վայրերն ուսումնասիրեցինք, երկրորդ շաբաթը ծովափնյա էր: Բացահայտեցինք Ակրոպոլիսը, եղանք Ապոլոնի տաճարում, այցելեցինք պատմական այլ տաճարներ: Իսկ երկրորդ շաբաթն ավելի ակտիվ էր եւ արեւոտ: Եղել եմ Սանտորինի կղզիում»:

Չնայած Հունաստանում անցկացրած հրաշալի ժամանցին՝ Լուիզան նշում է.

«Ուր էլ գնամ, միեւնույն է, կարոտում եմ իմ տունն ու երկիրը: Ուրիշ երկրում ես հյուր եմ, որքան էլ այնտեղ լավ լինի, ուզում եմ վերադառնալ»:

Դերասանուհին չբացահայտեց, թե որն է լինելու իր հաջորդ ուղեւորության կետը, սակայն նշեց.

«Չկա մի երկիր, որը չցանկանամ տեսնել: Ամեն երկիր գեղեցիկ է իր պատմությամբ եւ, հաստատ, արժե բացահայտել այն»:

Հետաքրքրվեցինք նաեւ Լուիզայի ստեղծագործական նորություններից.

«Նկարահանման առաջարկներ կան, ամեն ինչ քննարկման փուլում է: Այդ պատճառով էլ դեռ հստակ բան չմ կարող ասել»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE