Ջոնի Դեփի գեղեցկուհի դուստրը՝ ամերիկահայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի «աչքերով»

14:15   10 հոկտեմբերի, 2016

Vogue ամսագրի ամերիկահայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի մասին արդեն պատմել ենք՝ ձեր ուշադրությանը ներկայացնելով նրա հետ մեր հարցազրույցը:

Լուսանկարիչը մտերիմ է մի շարք աստղերի հետ, որոնց թվում են Միլա Յովովիչը, մոդել Ստելա Մաքսվելն ու երգիչ Դիմա Բիլանը: Այդ հայտնիների ցանկում է նաեւ հոլիվուդյան աստղ Ջոնի Դեփի գեղեցկուհի դուստրը՝ Լիլի Ռոուզ Դեփը: Դավիթը Լիլիի հետ աշխատել է Our City of Angels նախագծի շրջանակներում:

Լուսանկարիչը հաճախ է տարբեր իրադարձությունների ժամանակ լուսանկարում գեղեցկուհուն, իսկ արդյունքը տեղադրում է Instagram-ի իր էջում:

Հայ լուսանկարչի եւ հոլիվուդյան գեղեցկուհու համագործակցության արդյունքում ստեղծված լուսանկարներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE