System of a Down-ը վերադառնում է. խմբի նոր համերգային շրջագայությունը

15:35   10 հոկտեմբերի, 2016

Հիանալի նորություն համաշխարհային ճանաչում ունեցող System of a Down ռոք խմբի ամբողջ աշխարհի երկրպագուների համար։ Տեւական դադարից հետո խմբի անդամները՝ մենակատար Սերժ Թանկյանը, կիթառահար Դարոն Մալաքյանը, բաս կիթառահար Շավո Օդաջյանը եւ թմբկահար Ջոն Դոլմայանը վերամիավորվում են։

Խմբի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հայտնի երաժիշտները վերսկսելու են համատեղ աշխատանքը՝ պատրաստվելու 2017-ի հունիս/հուլիս շրջագայությանը։ Խումբը ելույթներ կունենա եվրոպական մի քանի երկրներում՝ մասնակցելով տեղի ամառային փառատոններին։

Այսպիսով՝

Հունիսի 7 – Նանսի, Ֆրանսիա

Հունիսի 10 – Փարիզ, Ֆրանսիա

Հունիսի 12 – Պրահա, Չեխիա

Հունիսի 17- Լոձ, Լեհաստան

Հունիսի 20 – Նիմ, Ֆրանսիա

Հունիսի 23- Մադրիդ, Իսպանիա

Հուլիսի 2 – Արրաս, Ֆրանսիա

 

 



© NEWS.am STYLE