Սիլվեսթեր Ստալոնեի խորթ եղբորը Ֆլորիդայում դաժանաբար ծեծել են

11:04   11 հոկտեմբերի, 2016

Ֆլորիդայում դաժան ծեծի են ենթարկել Սիլվեսթեր Ստալոնեի խորթ եղբորը՝ 19-ամյա Դանթե Ստալոնեին. նա սովորում է Florida State University հեղինակավոր համալսարանում: Երեկոյան համալսարանի ուսանողական ավանում երկու անհայտ անձանց հետ ծեծկռտուքի ժամանակ Դանթեi ծնոտն է կոտրվել, եւ երիտասարդը մի քանի ատամ է կորցրել։

Դանթեն ոստիկաններին պատմել է, որ գիշերը ժամը 3-ին անցնում էր Stadium Drive մարզադաշտի մոտով, երբ իրեն են մոտեցել երկու աֆրոամերիկացիներ, որոնցից մեկը հարվածել է իր դեմքին:

Ոստիկանները որոնում են հարձակվողներին: Դանթե Ստալոնեն մեկ ամիս հիվանդանոցում կանցկացնի:

Դանթեն Ֆրենկ Ստալոնե-ավագի եւ նրա չորրորդ կնոջ՝ Քեթիի որդին է:

TMZ-ի հետ զրույցում Սիլվեսթեր Ստալոնեն հայտարարել է, որ զարմացած է կատարվածի առիթով: «Նա հրաշալի երիտասարդ է, գերազանց սովորող ուսանող: Շատ տխուր է, որ նրա հետ նման բան է կատարվել»,- նշել է 70-ամյա դերասանը:

Ի դեպ՝ Ստալոնեն 2017-ի մայիսին էկրաններին կհայտնվի «Գալակտիկայի պահապանները 2» ֆիլմում, սակայն առայժմ հայտնի չէ, թե ում է մարմնավորելու:



© NEWS.am STYLE