Ռիհանայի անկեղծ լուսանկարը Միուչի Պրադայի համար

22:19   11 մարտի, 2013

Prada նորաձեւության տունը Ռիհանային բացառիկ երկարաճիտ-բոտֆորտներ է նվիրել՝ գոտիով զուգագուլպաների համար, որոնք երգչուհին հաճախ ցուցադրում է հանրությանը:

Ըստ Fashiontime.ru-ի, Ռիհանան Instagram-ում անկեղծ լուսանկար է տեղադրել՝ երկարաճիտ կոշիկներով եւ սպիտակ ներքնազգեստով, որպես երախտագիտության նշան Prada-ի ստեղծագործական տնօրեն Միուչի Պրադային: Երգչուհին նաեւ մեկնաբանել է լուսանկարը. «Ահա իմ երկարաճիտ կոշիկները Prada-ից: Միուչի, դու ղեկին ես: Շնորհակալություն քեզ»:

Elle UK ամսագրին տված հարցազրույցում Ռիհանան խոստովանել է, որ անկեղծ լուսանկարները ցանցում տեղադրում է, որովհետեւ ցանկանում է անկեղծ լինել իր երկրպագուների հետ: 



© NEWS.am STYLE