30 տարեկանից հետո ամուսնանալու 5 պատճառ

22:07   27 հոկտեմբերի, 2016

Հասուն կանայք ավելի լավ են ճանաչում մարդկանց, միաժամանակ ավելի պակաս պահանջկոտ են տղամարդկանց հանդեպ: Եվ դա նրանց հսկայական առավելությունն է: Երիտասարդ աղջիկը կարող է թեկնածուին մերժել ցանկացած մանրուքի համար, օրինակ՝ մորուքի կամ ոչ հարիր մասնագիտության: Իսկ հասուն կինը կարող է տղամարդուն ընդունել իր բոլոր դրական եւ բացասական կողմերով, օգնել, սատարել դժվար պահերին:

Համարվում է, որ 30 տարեկանից հետո գրեթե անհնար է սեր գտնել, քանի որ բոլոր տղամարդիկ զբաղված են: Բարեբախտաբար՝ այդպես չէ: Ծանոթությունների կայքում կամ ամուսնական գործակալության միջոցով կյանքի սեր գտնելն ավելի դյուրին է հենց 30-45 տարեկանում:

Բազմաթիվ հասուն տղամարդիկ հանկարծ գիտակցում են, որ կյանքում ինչ-որ բան են բաց թողել, եւ սկսում են ակտիվորեն փնտրել իրենց երկրորդ կեսին: Երկու սեռերի ներկայացուցիչներն էլ 30-35 տարեկանում արդեն հասցնում են «մի լավ ման գալ», հիմարություններ անել, ավելի ընտանեկան դառնալ եւ կողմնորոշվել, թե ինչպիսի զուգընկեր է իրենց պետք: Հասուն զուգընկերներն ավելի թանկ են գնահատում իրենց հարաբերությունները՝ ի տարբերություն երիտասարդների, որոնք վստահ են, որ արագորեն փոխարինող կգտնեն:

Վիճաբանությունների հավանականությունը նույնպես ավելի փոքր է, քան երիտասարդ զույգերի պարագայում: Ինստիտուտից անմիջապես հետո ամուսնացած զույգերը, որպես կանոն, 10 տարի անց բաժանվում են, քանի որ տարիների հետ փոխվում են զուգընկերների հայացքները, կյանքի առաջնահերթությունները եւ նույնիսկ բնավորությունը:

Հասուն նորապսակներն ապահովագրված են նման հիասթափություններից: Շատ աղջիկների մոտ մայրական բնազդն արթնանում է 30 տարեկանին մոտ, այնպես որ՝ հասուն տարիքում նրանք ավելի համբերատար եւ պատասխանատու մայրեր են դառնում: Բացի այդ, երբ երիտասարդ աղջիկը պատրաստվում է ամուսնանալ, նրա ընտանիքին միշտ կթվա, որ նա կարող էր ավելի լավ մեկին գտնել:

Այլ հարց է, թե երբ է պատրաստվում ամուսնանալ «հասունացած» հարսնացուն: Բոլոր ազգականների, ընկերների եւ նույնիսկ հարեւանների ջերմ աջակցությունն ապահովված է: Հասուն նորապսակները, ամենայն հավանականությամբ, կկարողանան իրենց երազանքի հարսանիքը կազմակերպել սեփական միջոցներով՝ պարտքերի եւ վարկերի մեջ չթաթախվելով:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE