Հարաբերությունների 7 դաս, որ պետք է սովորենք պինգվիններից

23:14   27 հոկտեմբերի, 2016

Ամենեւին էլ չեք սխալվել, խոսքը պինգվինների մասին է: Հայաստանում պինգվիններ չկան, բայց նրանց մասին բազմաթիվ հետաքրքիր բաներ կարելի է գտնել համացանցում: Եվ այսպիսի եզրահանգում անել.

Հոգ տարեք միմյանց մասին: Պինգվինները մարդկանց նման ապրում են իրենց քաղաքներում եւ գյուղերում, քանի որ այդպես ավելի հեշտ է պաշտպանվել գիշատիչներից, ցուրտ եղանակից: Միաժամանակ, նրանք կարճատեւ «գործուղումների» են մեկնում՝ սնունդ հայթայթելու:

Զվարճացեք միասին: Պինգվինները, ինչպես մարդիկ, սիրում են հավաքվել ընկերների ու ընտանիքի անդամների հետ եւ ժամանակ անցկացնել: Դա մերձեցնում է:

Շփվեք միմյանց հետ: Պինգվինները նույնպես ակտիվորեն խոսում են իրենց լեզվով: Կարծում եմ՝ դա օգնում է միմյանց ավելի լավ հասկանալ, ինչպես մարդկանց դեպքում:

Պատասխանատու եղեք: Մեծանալով՝ պինգվինները սովորում են պարզել թեւերը, եւ չնայած նրանք թռչել չեն կարող, պատասխանատու հասուն էակներ են դառնում: Գրեթե բոլորն օրինակելի ծնողներ են դառնում:

Ընկերների հետ կապ պահպանեք: Երբեմն պինգվինները ճամփորդում են իրենց ընտանիքի եւ «ընկերների» նեղ շրջանակի հետ: Նրանք գիտեն, որ դա նրանց անբաժանելի մասն է:

Ցույց տվեք երեխաների հանդեպ ձեր սերը: Պինգվինները շատ հաճախ են համբուրում իրենց ձագերին: Իրենց երեխաների հանդեպ նրանց սերն ու կապվածությունը միշտ նկատելի են:

Հաճախ ժպտացեք: Պինգվինները շատ երջանիկ են թվում՝ չնայած դաժան պայմաններին, որում սովորաբար ապրում են: Բայց եթե ինչ-որ բան որոշել են, երբեք չեն նահանջում իրենց նպատակներից:

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE