Ինչպես են ապակառուցողական մարդիկ իրենց պատասխանատվությունը բարդում ձեզ վրա

22:11   28 հոկտեմբերի, 2016

Գազլայթինք

Դա մանուպուլյատիվ հնարք է, որը ավելի հեշտ է պատկերել այսպիսի տիպիկ արտահայտություններով. «Չի եղել նման բան», «Քեզ թվացել է», «Խելքդ թռցրե՞լ ես»։

Գազլայթինքը, թերեւս, մանիպուլյացիայի ամենախարդախ հնարքն է, քանի որ ուղղված է իրականության ձեր զգացումը աղավաղելուն։ Այն քայքայում է սեփական անձին վստահելու ձեր ունակությունը, արդյունքում դուք սկսում եք կասկածել  վիրավորանքից եւ վատ վերաբերմունքից ձեր բողոքի իրավաչափության մեջ։

Երբ ինքնասիրահարվածը, սոցիոպատը կամ հոգեկան հիվանդն օգտագործում է այս մարտավարությունը ձեր դեմ, դուք ավտոմատ անցնում եք նրա կողմը, որպեսզի հարթեք առաջացած կոգնիտիվ դիսոնանսը։ Ձեր հոգում պայքարում են 2 անհաշտ ռեակցիա. կամ նա է սխալվում կամ իմ սեփական զգացմունքները։ Մանիպուլյատորը կփորձի ձեզ համոզել, որ առաջինը բոլորովին բացառված է, իսկ  վերջինը մաքուր ճշմարտություն է, որը վկայում է ձեր անադեկվատության մասին։

Որպեզի բարեհաջող կերպով դիմակայեք այդ հնարքին, կարեւոր է գտնել սեփական իրավացիության մեջ համոզվելու հիմք։ Երբեմն բավական է կատարվածը գրառել օրագրում, պատմել ընկերներին կամ խոսել այդ մասին աջակցող խմբի շրջանակում։ Կողքից աջակցության առավելությունն այն է, որ դա կօգնի ձեզ դուրս գալ աղավաղված իրականությունից եւ իրերին նայում եք ինքնուրույն։

Պրոյեկցիա

Ապակառուցողականության վստահ նշան է այն, երբ մարդը չի ուզում տեսնել սեփական թերությունները եւ ամեն բան անում է դրանց համար պատասխան տալուց խուսափելու համար։ Դա կոչվում է պռոեկցիա։ Դա պաշտպանական մեխանիզմ է, որն օգտագործվում է բնավորության եւ վարքագծի բացասական գծերի պատասխանատվությունը ուրիշին վերագրելու համար։ Այդպիսով մանիպուլյատորը խուսափում է իր մեղքը եւ դրա հետեւանքների պատասխանատվությունը ճանաչելուց։

Թեպետ մենք այս կամ այն չափով դիմում ենք պրոյեկցիային, ինքնասիրահարվածության խանգարումների կլինիկական մասնագետ Մարտինես Լեւին նշում է, որ նման մարդկանց մոտ պրոյեկցիան հաճախ հոգեբանական բռնության ձեւ է դառնում։ Սեփական թերություններն ընդունելու փոխարեն ինքնասիրահարված նարգիզները եւ սոցիոպատները նախընտրում են իրենց արարքների պատասխանատվությունը բարդել իրենց զոհերի վրա ընդ որում ամենատհաճ եւ դաժան ձեւով։

Դժոխային անիմաստ խոսակցություններ

Եթե դուք ապակառուցողական անձնավորության հետ շփվելու հույս ունեք, ձեզ հիասթափություն է սպասում։ Ուշադիր զրուցակցի փոխարեն դուք կստանաք ուղեղի էպիկական լվացում։ Ինքնասիրահարվածներն ու սոցիոպատներն խոսակցություններն օգտագործում են գազլայթինգի եւ պրոյեկցիայի անցնելու համար, որպեսզի ձեզ շեղեն եւ խճճեն, հենց որ դուք չեք համաձայնում նրանց հետ կամ վիճում եք։

Դա արվում է ձեզ վարկաբեկելու, շեղելու, տրամադրությունը փչացնելու եւ մեղքի զգացում ներշնչելու համար, որ դու ք կենդանի էակ եք իրական մտքերով եւ զգացմունքներով, որոնք տարբերվում են։ Նրանց համար ամբողջ խնդիրը ձեր գոյությունն է։

Բավական է 10 րոպե վիճել ինքնասիրահարվածի հետ, դուք արդեն գուշակում եք, թե ինչպես մտաք դրա մեջ։

Հիշե՛ք, որ ապակառուցողական մարդիկ վիճում են ոչ թե ձեզ հետ, այլ իրենց։ Դուք միայն երկար, հյուծիչ պրոցեսի համամասնակից եք։ Նրանք պաշտում են դրամատիզմը եը ապրում են հանուն դրա։

 

Աղբյուրը՝ econet.ru



© NEWS.am STYLE