Գեղեցկուհի Ջենիֆեր Լոպեսը՝ People Espanol-ի շապիկին

13:35   13 հոկտեմբերի, 2016

Գեղեցկուհի Ջենիֆեր Լոպեսը հայտնվել է People Espanol-ի շապիկին: Զուտ ճշմարտություն է, որ ամեն անգամ Ջեյ Լոյին տեսնելիս սկսում ես կասկածել, որ փոփ-աստղը 47 տարեկան է:

Երգչուհու աշխատանքային ժամանակացույցը խելահեղ է. հանրահայտ երգչուհին Նյու Յորքում միաժամանակ նկարահանվում է «Կապույտի երանգները» սերիալում, որտեղ ոստիկանի է մարմնավորում, նաեւ աշխատում է նոր ալբոմի վրա, որը բացառապես իսպանալեզու է լինելու: Ի դեպ, Ջեյ Լոն համագործակցում է նախկին ամուսնու՝  Մարկ Էնթոնիի հետ:

Ջեյ Լոն՝ դստեր հետ նկարահանումների ընդմիջման ժամանակ

Ինչ վերաբերում է շապիկին, որքան էլ անիրատեսական է, բայց փաստ, որ Ջեյ Լոն լուսանկարվելու համար ժամանակ գտել է: Այն նվիրված է հեղինակավոր ամսագրի իսպանական տարբերակի 20-ամյակին:



© NEWS.am STYLE