VARDA-ն՝ գիշերային ակումբում իր առաջին պարերի, կեղտոտ առաջարկների եւ վաստակած առաջին գումարի մասին

17:15   13 հոկտեմբերի, 2016

Տաղանդավոր պարուհի VARDA-ն Աննա Սեդոկովայի հետ հարցազրույցում անկեղծորեն պատմել է իր կյանքի որոշ դրվագների մասին:

Մինչ հարցազրույցի մասին խոսելը, մեզ չէր խանգարի ներկայացնել նախապատմությունը: VARDA-ն մասնակցում է Աննա Սեդոկովայի «Տիեզերք» երգի հոլովակի նկարահանմանը:

Բուն հոլովակից բացի, նկարահանվել է ոչ մեծ վավերագրական հոլովակ, որում Աննա Սեդոկովան հարցազրույց է վերցնում հոլովակի հերոսուհուց:

Սեդոկովայի հոլովակում ներկայացվում է մի քանի կանանց պատմությունը, իսկ արդեն վավերագրական հոլովակում Աննան զրուցում է հոլովակի հերոսուհիների՝ VARDA-ի, Guf-ի նախկին կնոջ՝ Այզայի, Եկատերինա Վարնավայի, Իրադա Հայթի (Վարնավան շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ իրեն ամուսնության առաջարկ են արել) հետ՝ նրանց անձնական խնդիրների շուրջ:

Հայուհու հետ հարցազրույցի հոլովակն արդեն համացանցում է: Հարցազրույցում այժմ հաջողակ դերասանուհի եւ բիզնեսլեդի VARDA-ն պատմել է ակումբներում պարելու իր առաջին փորձի մասին, հայուհին սկսել է պարել մորն օգնելու համար:

«Ես 16 տարեկանում եմ սկսել պարել: Իմ ծնողներն այդ մասին չգիտեին: Մի տհաճ միջադեպ եմ հիշում, երբ հաստատություններից մեկում, որտեղ պարում էի, եկավ ընկերոջս հայրը: Նա ինձ տեսավ եւ ելույթից հետո չհարցրեց, թե ինչո՞ւ եմ պարում, պե՞տք է ինձ ինչ-որ կերպ օգնել, այլ պարզապես փորձեց ինձ գրավել, որպեսզի իր հետ գնամ:

Ոչ մի ամոթալի բան չեմ տեսնում պարերով փող աշխատելու մեջ, ամոթ է այն մարդկանց համար, որոնք տեսնելով, որ խնդիրներ ունես, փորձում են քեզ օգտագործել»,- նշել է նա:



© NEWS.am STYLE