Լիլիթ Հովհաննիսյանի նոր երգի անոնսը

12:16   14 հոկտեմբերի, 2016

Հայտնի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Ռուսաստանում եւ Ուկրաինայում համերգային շրջագայություններից բացի, չի դադարում աշխատել ու նոր երգեր ձայնագրել։ Օրերս Լիլիթն իր երկրպագուներին խոստացել էր երկու նոր երգ թողարկել եւ ահա դրանցից մեկի անոնսն արդեն երգչուհու YouTube-յան ալիքում է։

«Hetdimo» կոչվող երգի անոնսից կարելի է հասկանալ, որ երկրպագուներին սպասվում է ռիթմիկ, գունեղ տեսահոլովակ։

Հիշեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանը ընդգրկվել է Նյու Յորքում կայանալիք Big Apple Music Awards 2016-ին «Կովկասի լավագույն երգչուհի» անվանակարգում։ 



© NEWS.am STYLE