Միրանդա Քերի թիկնապահին դանակահարել են, հարձակվողի վրա կրակել են. անհայտ անձը փորձել է ներխուժել հայտնի մոդելի առանձնատուն

13:13   15 հոկտեմբերի, 2016

Անհայտ անձը փորձել է ներխուժել հայտնի մոդել Միրանդա Քերի Մալիբուի տուն: Այդ առանձնատանը Միրանդան ապրում է 11-ամյա որդու՝ Ֆլինի հետ:

Թիկնապահը, նկատելով պարսպի վրա բարձրացած անհայտ անձին, փորձել է նրան կանգնեցնել, որից հետո դեմքին դանակի հարված է ստացել: Ի պատասխան՝ թիկնապահը մի քանի անգամ կրակել է հարձակվողի վրա, գնդակներից մեկը դիպչել է անհայտ տղամարդու գլխին:

Երկուսն էլ տեղափոխվել են Լոս Անջելեսի հիվանդանոց: Առայժմ հայտնի է, որ թիկնապահը հարվածն ստացել է աչքի տակ, նա դանակի մի քանի վիրավորումներ էլ ունի: Հայտնի չէ, թե անհայտ տղամարդն ինչու է ցանկացել մտնել Միրանդայի առանձնատուն: Տղամարդուն մեղադրանք կառաջադրվի:

Հայտնի չէ, թե այդ պահին Միրանդան եւ նրա որդին որտեղ են եղել: Հնարավոր՝ հարձակվողն անօթեւան է:

Միրանդան առանձնատունը ձեռք է բերել 2014 թվականին Օռլանդո Բլումից ամուսնալուծվելուց հետո:



© NEWS.am STYLE