Ջենիֆեր Լավ Հյուիթը 5 մլն դոլարով ապահովագրելու է կուրծքը

14:53   12 մարտի, 2013

Ամերիկյան դերասանուհի Ջենիֆեր Լավ Հյուիթը ցանկանում է 5 մլն դոլարով ապահովագրել կուրծքը:

Ըստ Eonline.com-ի, դերասանուհին խոստովանել է, որ իր յուրաքանչյուր կուրծքն արժե ոչ պակաս, քան 2.5 մլն դոլար: Ներկայում Լավ Հյուիթը նկարահանվում է «Հաճախորդների ցուցակը» սերիալում, որտեղ նա ստիպված է տեսախցիկի առջեւ կանգնել ներքնազգեստով: Ապահովագրական փորձագետներից մեկը հայտարարել է, որ եթե դերասանուհու կուրծքը նպաստի նրա բարձր հոնորարներին, ապա, հավանական է, ապահովագրական ընկերություններից մեկը կհամաձայնի այն ապահովագրել նշանակված գումարով:



© NEWS.am STYLE