Անակնկալ աստղից. Ջասթին Բիբերը զարմացրել է երկրպագուհիներին՝ համերգից հետո նրանց ծաղիկներ բաժանելով

11:31   17 հոկտեմբերի, 2016

Ջասթին Բիբերը չափազանց բարի է, իհարկե, երբ լավ տրամադրություն ունի: Անցյալ շաբաթ երգիչը Լոնդոնում մի քանի համերգ է տվել: Հանգստյան օրերին 22-ամյա կատարողը Purpose World Tour շրջագայության շրջանակում համերգներից հետո գնացել է Tape London nightclub ակումբ՝ ժամանակ անցկացնելու:

Բնականաբար, ակումբի մուտքի մոտ նրան երկրպագուների բանակ է սպասել եւ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար անսպասելի կերպով, կանադացին անակնկալ է մատուցել:

Թիկնապահներով շրջապատված Ջասթինը ծաղիկներ է գնել փողոցում կանգնած ծաղկավաճառից եւ բաժանել հաստատության մուտքի մոտ իրեն սպասող աղջիկներին:

 

Լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE