Աղջիկները միանգամից հասկանում են, որ սիրահարված եմ. Զաք Էֆրոնն այսօր նշում է ծննդյան 29-ամյակը

15:05   18 հոկտեմբերի, 2016

Կապուտաչյա սրտակեր Զաք Էֆրոնն այսօր նշում է ծննդյան 29-ամյակը: Ամերիկացի դերասանը հայտնիություն է ձեռք բերել շատ երիտասարդ տարիքում՝ 2000-ականների սկզբին: Նրան սկսեցին ճանաչել «Ավագ դպրոցի մյուզիքլ» ֆիլմից հետո, որտեղ նա նկարահանվել է 2006-2008 թ-երի ընթացքում:

Դրանից հետո Զաքը նկարահանվել է նաեւ «Կրկին 17», «Հաջողակը», «Հարեւանները» եւ այլ ֆիլմերում: Սակայն երկրպագուների համար նա շարունակում է մնալ այն փայլուն աչքերով պատանին, որին նրանք սիրահարվել են վաղ 2000-ականներին:

Իսկ ի՞նչն է մատնում Զաքին, երբ ինքն է սիրահարվում: Այս եւ մի շարք այլ հարցրի պատասխանները կարող եք ստանալ՝ ընթերցելով դերասանի ամենահայտնի մեջբերումներից մի քանիսը, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ես բավականաչափ հասունացել եմ եւ դեռ էլ ավելի կատարելագործվելու փուլում եմ: Կան շատ դասեր, որոնք արդեն յուրացրել եմ»:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր աղջիկ էլ իր հետաքրքիր կողմերն ունի: Մենք պարզապես ընտրում ենք այն մեկին, որի հետ ավելի ներդաշնակ ենք լինում»:

«Ամեն օր նոր փորձ է իր հետ բերում եւ ես վերցնում եմ տվյալ օրվանից այն, ինչ կարողանում եմ»:

«Հարաբերությունների մեջ ամենից կարեւոր բանն ինձ համար ազնվությունն է»:

«Միգուցե, ես լավագույն դերասանը չեմ, բայց ես սիրով եմ աշխատում բոլոր նախագծերի վրա՝ փորձելով գերազանցել ինքս ինձ»:

«Ես սիրում եմ դուրս գալ փողոց եւ մի խենթ բան անել: Խենթությունն իմ կյանքի անբաժանելի մասն է»:

«Ես Սուրբ Վալենտինի օրը, սովորաբար, ընկերներիս հետ եմ անցկացնում: Բայց եթե մի օր գտնեմ իմ մեծ սիրուն, ապա նրան այդ օրը ծաղիկներ եւ քաղցրավենիք կնվիրեմ»:

«Ես, պարզապես, ցանկանում եմ նկարահանվել որակյալ ֆիլմերում ե իմ գործը գերազանց կատարել»:

«Երբեք չեմ փորձի ներկայանալ կեղծ իմիջով: Ես Զաքն եմ՝ հենց այսպիսին»:

«Լավագույն խորհուրը կարող ես ստանալ այն մարդկանցից, ովքեր այս աշխարհում քեզանից շատ են ապրել»:

«Աղջիկները միանգամից հասկանում են, որ սիրահարված եմ, քանի որ ես միշտ կարմրում եմ եւ սկսում եմ հիմար կատակներ անել»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE