Սեքս խաղալիքներով Սկարլետ Յոհանսոնը՝ Բեւերլի Հիլզում նոր կոմեդիայի նկարահանումներին

15:18   18 հոկտեմբերի, 2016

Սկարլետ Յոհանսոնը եկող տարի մեզ կուրախացնի Rock That Body կինոկոմեդիայում իր դերով:

Ի դեպ, դերասանուհին նաեւ ֆիլմի ռեժիսորն է։

Ժապավենը լույս կտեսնի 2017-ի հունիսին։ 31-ամյա Սկարլետի հետ ֆիլմում նկարահանվել են այլ աստղեր, որոնց թվում՝ Զոի Կրավիցը, Քեյթ Մաքքիննոնը, Ջիլիան Բելը, Դեմի Մուրը։

Ֆիլմի սյուժեն զարգանում է ուսանողական երեկույթի ժամանակ մերկապար պարող տղամարդու սպանության շուրջ։

Սկարլետին տեսել են Բեւերլի Հիլզում նկարահանումների ժամանակ, երբ նա գլխին սեքս խաղալիք հիշեցնող եզրակ էր կրում։

Հետո դերասանուհուն «բռնացրել» են կադրում, երբ նա Զոիի, Ջիլլիանի եւ անհայտ տղամարդու հետ մեքենայում տեսարան էր նկարահանում։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  AKM GSI–ի, Xposure–ի

 



© NEWS.am STYLE