Բոլիվուդից Հոլիվուդ. գեղեցկուհի Ֆրիդա Պինտոն նշում է ծննդյան 32-ամյակը

18:02   18 հոկտեմբերի, 2016

Ճիշտ է ասված՝ երազանքները պետք է դառնան նպատակներ եւ միայն դրանից հետո մարդն ի զորու է իրականացնլ դրանք: Այդպես եղավ հնդիկ դերասանուհի Ֆրիդա Պինտոյի դեպքում, որն այսօր նշում է ծննդյան 32-ամյակը:

Աղջիկը ծնվել է Մումբայում: Դեռ փոքրուց Ֆրիդան երազում էր դառնալ դերասանուհի եւ հասնել համաշխարհյային ճանաչման: Շուտով նա կատարում է դեպի իր մեծ հաջողությունը տանող առաջին քայլը՝ ընդունվում է տեղի դերասանական խմբակը: Կարճ ժամանակ անց նրան հրավիրում են աշխատելու որպես մոդել, այնուհետեւ՝ նաեւ որպես հաղորդավարուհի:

Հմայիչ հնդկուհու արտաքինն անտարբեր չի թողնում նաեւ բրիտանական եւ ամերիկկյան ֆիլմերի ռեժիսորներին:

Դերասանուհին մեծ հաջողության է հասնում 2008 թ-ին՝ նկարահանվելով «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմում, որից հետո Պինտոյին սկսում են ճանաչել բոլորը եւ նրա առջեւ բացվում են հոլիվուդյան բոլոր դռները:

Հնդկական ֆիլմ հիշեցնող հետաքրքիր երազանքի իրականացում էր Ֆրիդայի համար այն ամենն, ինչի մեջ նա այսօր ներառված է:

Բացի ֆիլմերում նկարահանվելուց՝ Ֆրիդան նաեւ լուսանկարվում է ամենահայտնի բրենդների համար՝ հայտնվելով ամենահեղինակավոր ամսագրերի շապիկներին:

Գեղեցիկ դերասանուհու ամենաշքեղ կերպարներից մի քանիսը ներկայացնում են ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE