Սեքս ու մարիխուանա. նոր Kimoji պատկերներ՝ Քիմ Քարդաշյանից

12:33   19 հոկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանը կարող է հանգստանալ, բայց բիզնեսը երբեք չի հանգստանում։ 35-ամյա հայուհու օգնական Ստեֆանի Շեփերդը երեկ Քիմի կայքում հայտարարել էր, որ հայուհու օգտահաշիվները շարունակելու են գործել։

Քիմի ցանկությամբ նրա կայքի եւ սոցիալական ցանցերում հաշվիների աշխատանքը կկարգավորեն քույրերը եւ օգնականը, որն այսօր kimkardashianwest.com կայքում տեղադրել է շատ–շատ կրքոտ Kimoji-ներ։

Այնքան «թեժ», որ որոշները ծնողներին նախազգուշացնում են (Parental Advisory Explicit Content) դրանց կրքոտ բովանդակության մասին։

Առավել աչքի զարնող պատկերներից են մերկ Քիմը, ներքնազգեստով Քիմը եւ մարիխուանայի տերեւները։

Կայքում կան նաեւ Քարդաշյան–Ջեններ կլանի անդամների պատկերներ՝ հատուկ Հելոուինի համար։

Կան նաեւ լացող Քիմի եւ նրա քույրերի պատկերները։



© NEWS.am STYLE