Շուշան Երիցյանը հիվանդանոցո՞ւմ է. մոդելը մեկնաբանում է սոցիալական ցանցերում տեղադրած լուսանկարը

12:17   19 հոկտեմբերի, 2016

Մոդել-դերասանուհի Շուշան Երիցյանը երեկ սոցիալական ցանցերի իր էջերում մի լուսանկար է հապարակել, որտեղ նա հիվանդանոցում է եւ վիրակապված: Լուսանկարն անհանգստություն է առաջացրել Շուշանի երկրպագուների շրջանում: Շատերը մեզ դիմում են խնդրանքով պարզել, թե ինչ է իրականում պատահել գեղեցիկ դերասանուհուն:

NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Շուշանի հետ եւ պարզեց իրականությունը.

«Ինձ հետ ամեն ինչ կարգին է: Լուսանկարն արվել է «Վենդետտա» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ: Մի տեսարան կար, որտեղ իմ հերոսուհին ավտովթարի է ենթարկվում: Հենց այդ տեսարանից է արված լուսանկարը»,-նշեց դերասանուհին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Շուշանը նշում էր ծննդյան 24-ամյակը: Այդ ժամանակ էլ շատերը սկսեցին քննարկել մոդելի համարձակ զգեստը:

Ինչ վերաբերում է «Վենդետտա» հեռուստասերիալին` այնտեղ դերասանուհի-մոդելը մարմնավորում է մի հերոսուհու, որի անունը հենց Շուշան է:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE