Հմայիչ Նաոմի Քեմփբելը՝ Women's Brain Health Initiative–ին

16:28   19 հոկտեմբերի, 2016

Նաոմի Քեմփբելը Նյու Յորքում այցելել է Women's Brain Health Initiative միջոցառմանը։

Ընկերությունը զբաղվում է կանացի առողջության հարցերով եւ օգնում է նրանց գլխուղեղի աշխատանքի խանգարումների դեմ պայքարում։

46-ամյա մոդելը միջոցառման այլ հյուրերի եւ մասնագետների հետ քննարկել է կանանց խնդիրները այն հետազոտությունների ֆոնին, որոնց արդյունքում պարզվել է, որ կանայք 2 անգամ ավելի շատ են տառապում դեպրեսիայից եւ դեմենցիայից (ձեռքբերովի տկարամտություն), քան տղամարդիկ։

«Սեւ հովազը» հայտնվել էր շքեղ հագուստով։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝  REX–ի, Shutterstock–ի



© NEWS.am STYLE