Պուտինի մամուլի խոսնակի համարձակ դստեր կրքոտ լուսանկարները Instagram-ից

15:31   19 հոկտեմբերի, 2016

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի դուստրը՝ Լիզա Պեսկովան, իր կրքոտ լուսանկարներով Instagram-ը «նվաճելուց» բացի, հայտնվել է արեւմտյան պարբերականների առաջին էջերին։

Պարզվում է, 18-ամյա գեղեցկուհին ոչ միայն չի խորշում ցուցադրել կրքոտ մարմինը, այլեւ համարձակորեն արտահայտում է իր տեսակետը, որն այնքան էլ չի համապատասխանում հոր կարծիքին։

Ռուսական Рен ТВ-ի հետ զրույցում Լիզան պատմել է, թե ինչ է մտածում նույնասեռ ամուսնությունների մասին.

«Ես նույնասեռ զույգերին դեմ չեմ։ Մենք երբեք էլ չենք իմանա, թե ինչ պայմաններում են նրանք մեծանում։ Ես սատարում եմ նրանց ընտրությանը»,- ասել է գեղեցկուհին, որը 5 լեզվի է տիրապետում։

Աղջիկը նաեւ նշել է, որ եվրոպական միջավայրում իրեն ավելի լավ է զգում.

«Ինձ դուր է գալիս իմ եվրոպացի ընկերների մտածելակերպը, նրանց վերաբերմունքը կյանքի հանդեպ։ Եվրոպական միջավայրում ինձ ավելի լավ եմ զգում, բայց նույնիսկ եթե տեղափոխվեմ, չի նշանակում, որ չեմ սիրում Ռուսաստանը»։

Լիզան՝ մոր եւ տատի հետ 

Լիզան նաեւ դժգոհել է Ռուսաստանում կրթական համակարգից.

«Այն դժոխային է։ Ես միակը չեմ, որ մտածում է Ռուսաստանում կրթական համակարգի փոփոխման անհրաժեշտության մասին»,- անկեղծացել է աղջիկը։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE