ՀԴԲ-ն հարցաքննել է Անջելինա Ջոլիին եւ նրա երեխաներին

11:34   20 հոկտեմբերի, 2016

Հենց նոր տեղեկացանք, որ Փիթի եւ Ջոլիի 15-ամյա որդին՝ Մեդոքսը, չի ցանկանում հոր հետ հանդիպել: Նա վերջերս ներկա չի եղել որդիների եւ դուստրերի հետ Փիթի հանդիպմանը, որն առաջինն էր Ջոլիի ապահարզանը տալուց հետո:

Այսօր նաեւ հայտնի դարձավ, որ Էնջիին եւ երեխաներին հարցաքննել է Հետաքննությունների դաշնային բյուրոն: Ինչպես հայտնում է TMZ-ն, ՀԴԲ երկու գործակալներ աստղին եւ երեխաներին հարցաքննել են Փիթի եւ Մեդոքսի միջեւ միջադեպի մանրամասների մասին: Նախնական ցուցմունքով Էնջին հայտարարել է, որ Բրեդը բղավել է Մեդոքսի վրա եւ դաժան է եղել (թե օդանավում կոնկրետ ինչ է տեղի ունեցել, նա մինչ օրս չի հասցրել պատմել):

Գործակալները 3 ժամ մնացել են Ջոլիի Մալիբուի տանը: Ինսայդերները հայտնում են, որ գործակալները Էնջիի պատմածի մեջ ոչ մի նշանակալի բան չեն տեսել, որից կարելի էր կառչել:

Գործակալները փորձել են քայլ առ քայլ վերականգնել օդանավում տեղի ունեցած միջադեպը, սակայն ո՛չ Ջոլիից, ո՛չ երեխաներից ոչ մի արժեքավոր բան չեն լսել:

 

 

 



© NEWS.am STYLE