Պակիստանի շուկայում թեյ վաճառող տղան Instagram–ի աստղ է դարձել

13:40   20 հոկտեմբերի, 2016

Որքա՜ն հաճախ սոցիալական ցանցերը կարող են ցանկացած մարդու աստղի վերածել՝ անկախ նրա սոցիալական կարգավիճակից։ Պակիստանի շուկայում թեյ վաճառող 18-ամյա Արշադ Խանը Instagram–ի աստղ է դարձել։

Լուսանկարիչ Ջիա Ալին նրան տեսել էր շուկայում մի քանի ամիս առաջ, բայց միայն օրերս էր նրա լուսանկարները տեղադրել Instagram–ի իր էջում։

Արշադին ուշադրություն էին դարձրել համաշխարհային լրատվամիջոցները, կապվել նրա հետ եւ հարցազրույց վերցրել։

Դրանցից մեկում նա լրագրողներին պատմել է, որ ինքը 17 եղբայր ու քույր ունի, որոնք ապրում են Պակիստանի Հայբեր–Փահթհունհվա նահանգում։

Սոցցանցի նորահայտ աստղի խոսքով՝ մինչեւ թեյի վաճառքով զբաղվելը ինքը միրգ էր վաճառում, իսկ հիմա շատ շփոթված է եւ ուրախ հանկարծահաս հռչակի համար։

Երիտասարդը ստացել է առաջին գովազդային առաջարկը. պակիստանական ինտերնետ խանութներից մեկն ուզում է համագործակցել Արշադի հետ։

A video posted by Jiah Ali (@jiah_ali) on

Աղբյուրը՝  «Сплетник»



© NEWS.am STYLE