10 տարի անց Վարդուհի Վարդանյանը նոր տեսահոլովակ ունի

10:33   20 հոկտեմբերի, 2016

2006-ի հոկտեմբերի 15-ին հայ հայտնի երգչուհի Վարդուհի Վարդանյանը ավտովթարի ենթարկվեց եւ անժամանակ հեռացավ կյանքից։ Չնայած արդեն 10 տարի է երգչուհին մեզ հետ չէ, բայց նրա ընկերների շնորհիվ երկրպագուները միշտ հիշում եւ կարոտում են իրենց սիրելի արտիստուհուն։

Վարդուհու մահից հետո նրա ընկերներից շատերը երգեր եւ հոլովակներ թողարկեցին սիրված երգչուհու հիշատակին։ Իսկ երեկ ամերիկաբնակ հայ երգիչ Արման Աղաջանյանը թողարկել է նոր տեսահոլովակ՝ իր եւ Վարդուհու «Երանի» զուգերգի հիման վրա։



© NEWS.am STYLE