Հորդանանի թագուհին՝ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստով

11:20   20 հոկտեմբերի, 2016

Լիբանանահայ հայտնի դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստները հագնում են ոչ միայն նորահարսերը, հասարակ մահկանացուներն ու հայտնի դեմքերը, այլեւ թագուհիները։

Տաղանդավոր դիզայների մոդելավորած հագուստներն է ընտրում նաեւ Հորդանանի թագուհի Ռանիա ալ-Յասինը։ Գրիգորն իր Isntagram-ում հրապարակել է թագավոր Աբդուլլահ II-ի կնոջ լուսանկարը եւ գրել.

Фото опубликовано Krikor Jabotian (@krikorjabotian)

«Ուրախ ենք Ձերդ գերազանցություն թագուհի Ռանիա ալ-Յասինին տեսնել Գրիգոր Ջաբոտյանի հագուստով։ Ինչպես միշտ, թագուհին փայլում է իր հավերժական նրբագեղությամբ»,- մեկնաբանել է Գրիգորը։

Նշենք, որ Ռանիա ալ-Յասինը առաջին անգամ չէ, որ օգտվում է հայ դիզայների առաջարկած զգեստներից։ Անցյալ տարի նույնպես թագուհին հագել էր Գրիգորի հավաքածուից մի զգեստ։



© NEWS.am STYLE