Քորթնի Քարդաշյանը պատմել է Քիմի վիճակի մասին

16:44   20 հոկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանը կհրաժարվի մերկ սելֆիներից եւ ադամանդներից, հայտնում են ինսայդերները։ Իսկ մինչ մենք փորձում ենք մարսել այդ նորությունը եւ հասկանալ, թե որքանով դա ճշմարտացի կլինի, Քիմի ավագ քույր Քորթնին ավստրալական Today Extra–ին պատմել է ռեալիթի շոուի աստղի վիճակի մասին։

«Նա այնքան էլ լավ չի։ Մենք դեռ շոկի մեջ ենք, բայց մեր ընտանիքը շատ միահամուռ է, եւ աջակցում ենք նրան։ Կողոպուտը Քիմի համար զանգի նման մի բան էր։ Նա արթնացել է եւ փոխում է իր կյանքը։ Հիմա նա ժամանակ ունի, որպեսզի գիտակցի, թե ինչպես է ապրելու հետո։ Նա ամբողջ կյանքում պետք է ապրի դրա հետ, եւ նա կկարողանա»,– ասել է Քորթնին։

Նշենք, որ մինչ Քանյեն հյուրախաղերով շրջագայում է ԱՄՆ–ում, Քիմը մնում է Բել Էյրում իր տանը կամ մոր՝ Քրիս Ջենների հետ։ Հայուհին չի հեռանում երեխաների կողքից, իսկ նրան 24 ժամ շարունակ թիկնապահ է հսկում։



© NEWS.am STYLE