70-ամյա Շերը տարիքի պատճառով բարդույթավորվում է

14:40   20 հոկտեմբերի, 2016

70-ամյա Շերը Today-ի հետ հարցազրույցում խոսել է, թե ինչպես է բարդույթավորվում իր տարիքի պատճառով եւ հայտարարել է իր հրաժեշտի համերգաշրջանի մասին: Երգչուհու երկրպագուները կհիշեն, որ հրաժեշտի համերգաշրջանի մասին հանրահայտ երգչուհին հայտարարել էր դեռեւս 2002 թվականին. այդ ժամանակից ի վեր Շերը պարբերաբար հրաժեշտ է տալիս, սակայն ոչ մի կերպ բեմից չի հեռանում:

«Ես պառավել եմ,- խոստովանել է Շերը: - Այս համերգաշրջանը հաստատ վերջինն է: Ես նայում եմ հայելուն եւ պառավի եմ տեսնում, եւ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես ծերացա: Այո՛, 2002-ին ես կազմակերպել եմ Living Proof: The Farewell Tour եւ 2014-ին Dressed To Kill համերգաշրջանները, եւ դրանք վերջինն եմ անվանել: Բայց Classic Cher show-ն կլինի վերջինը: Ես հոգնել եմ, հանգստանալու ժամանակն է, չնայած ոչ մի կերպ չեմ համակերպվում իմ տարիքը ընդունելու մտքին: Ինչպե՞ս դա անել՝ չգիտեմ: Գիտեմ, որ կարիերաս դադարեցնելու ժամանակն է, բայց դա անելն այնքան դժվար է»,- պարզաբանել է Շերը:

Իր կերպարում երգչուհին նշում է հետեւյալ հետաքրքիր փաստը.

«Երբեք առանձնապես չեմ սիրել այն կերպարը, որը ստեղծել եմ: Որքան մեծանում եմ, այնքան դժվար է ինձ ընկալելը: Դե ինչ, մինչ կոստյումս հագիս լինում է, ձայնս էլ չի փոխվել, կարելի է երգել, դժվար է, բայց շատ ցանկալի: Ես կյանքում երբեք չեմ հանձնվել, նունիսկ չգիտեմ, թե դա ինչպես է արվում»:

Երգչուհու համերգները կսկսվեն փետրվարին՝ Լաս Վեգասում եւ կավարտվեն մարտին՝ Վաշինգթոնում:



© NEWS.am STYLE