Զույգը 23 հազար դոլարով լի ճամպրուկ է գտել տան նկուղում

12:51   20 հոկտեմբերի, 2016

Այս նյութն ընթերցելուց հետո բոլորին առաջարկում ենք իջնել նկուղ եւ պարզել՝ արդյոք այնտեղ վաղուց մոռացված ճամպրուկ չկա՝ 23 հազար դոլարով լի։ Եթե կարծում եք, որ ասվածը անհավականների շարքից է, ուրեմն շտապենք հայտնել, որ Քլիվլենից ամուսինները (որոնց ամունները չի նշվում) տունը նորոգելիս հաճելի անակնկալի են արժանացել։

Ընտանիքը մշտապես զբաղվել է առաջին եւ երկրորդ հարկերի նորոգման աշխատանքներով, իսկ «թանկարժեք» նկուղը անտեսվել է։ Մի քանի օր առաջ հերթը հասել է նկուղին, որտեղ ամուսինները գտել են մի խորհրդավոր ճամպրուկ.

«Առաստաղի գաղտնի պահարանից հանեցի ճամպրուկը եւ գնացի կնոջս մոտ։ Այն շատ թեթեւ էր։ Մտածեցի՝ սպորտային խաղաթղթեր են»,- պատմում է ամուսինը։

Ճամպրուկը բացելուց հետո ամուսինները ավելի քան 23000 դոլար (1928-1934թթ-ի արժեթղթեր) գումար են գտել եւ 1951-ին լույս տեսած թերթ։

«Սա չի կարող մեզ հետ պատահել։ Որտե՞ղ են տեսախցիկները»,- մտածել է զույգը։

Սակայն հասկանալով, որ այս ամենն իրականություն է, ամուսինները դիմել են իրենց փաստաբանին, որի օգնությամբ նրանք այդ գումարով կվճարեն իրենց հիփոթեքը։ 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE