Քիմ Քարդաշյանն իր առանձնատանը հատուկ բունկեր է կառուցում, որը կդիմանա հրդեհին եւ երկրաշարժին

15:45   20 հոկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանը երկու տներում է բնակվում, մինչ ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում հյուրախաղերի է:

Ռեալիթի շոուի 35-ամյա աստղը Բել Էյրի իր առանձնատանն է (արժե 20 մլն դոլար), բայց երբեմն տեսակցում է եւ հյուրընկալվում մորը՝ Քրիս Ջեններին, որը հարեւանությամբ է ապրում:

InTouchWeekly-ը հայտնում է, որ Քիմն իր առանձնատանը հատուկ «վախի սենյակ»՝ բունկեր է կառուցում: Փորձենք հասկանալ, թե ինչ է դա եւ ինչի հետ է այն կապված:

Ընդհանուր առմամբ, 70-ական թվականներին այդպիսի սենյակի հայեցակարգը հոգեբաններն այսպես էին պարզաբանում. երբ խուճապային հարձակման եք ենթարկվում, նետվում եք այնտեղ եւ փակվում, սենյակը նկարազարդված է ձեզ համար բարի, սիրելի թեմաներով, միացնում եք սիրելի, հանգստացնող երաժշտություն եւ խորը շնչելով ուշքի եք գալիս (ինչպես ապացուցել են հոգեբանները եւ մարդկային պարզ տրամաբանությունը, եթե փորլուծության ժամանակ է վախը ձեզ բռնացրել, այդ համակարգը չի աշխատի, անմիջապես զուգարան վազեք):

Եվ այպես, ինչպես ասում են՝ վերադառնանք մեր ոչխարներին… Քիմն այժմ դեպրեսիայի մեջ է, գիշերային մղձավանջների եւ մշտական խուճապային վիճակում: Աստղը թիկնապահների ամբողջ թիմ է վարձել, որոնք աշխատել են կառավարության ներկայացուցիչների մոտ, Քիմին մշտապես հոգեբան է այցելում:

Իրականում Քիմի վախի սենյակը բունկեր է: Խցիկներով լցված ընդարձակ սենյակ՝ լոգարանով: Սա սենյակ է, որը կդիմանա հրդեհին եւ 7-բալանոց երկրաշարժին (գրողը տանի, Քիմ, դու միջուկային պատերազմի՞ ես պատրաստվում):

Հայուհին կառույցի համար կծախսի 100 հազար դոլար, բայց դա ինչ մի գումար է, երբ խոսքը Քիմի հարկաբաժնի մասին է:

«Քիմին հսկում են նախկին հատուկջոկատայիններ, որոնք տարբեր երկրներում են աշխատել՝ ապահովելով կառավարության ներկայացուցիչների անվտանգությունը:

Հիմա Քիմի տունն ամբողջությամբ տեսախցիկներով է ծածկված, նրան 24 ժամ հետեւում է անվտանգության ծառայությունը:

Այժմ Քիմը կարող է հարձակումից չվախենալ: Նա հոգեբանական խնդիրներ ունի: Գիշերային մշտական մղձավանջների մեջ է, նա վախենում է մենակ մնալ»,- պարբերականին հայտնել է ինսայդերը:



© NEWS.am STYLE