Զոյ Սալդանան եւ այլք՝ «Գալակտիկայի պահապանները 2» ֆիլմի առաջին թրեյլերում

16:16   20 հոկտեմբերի, 2016

Youtube-ի JoBlo Movie Trailers ալիքում հրապարակվել է «Գալակտիկայի պահապանները 2» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Զոյ Սալդանայի եւ Քրիս Փրեթի մասնակցությամբ:

Պատմության երկրորդ հատվածում նոր կերպարներ են լինելու, որոնց հայտվելու շնորհիվ բացահայտվելու է Փիթեր Քվիլի (Քրիս Փրեթ) ծագման գաղտնիքը. ֆիլմում կհայտնվեն նրա հայրը, որին կմարմնավորի Կուրտ Ռասելը: Գլխավոր հերոսն ու նրա ընկերները կրկին պետք է փրկեն աշխարհը:

Քրիս Փրեթի, Զոյ Սալդանայի եւ Կուրտ Ռասելի հետ միասին «Գալակտիկայի պահապանները 2» ֆիլմում նկարահանվել են նաեւ Վին Դիզելը, Բրեդլի Կուպերը, Դեյվ Բատիստան:



© NEWS.am STYLE