Աստղային make up. Էն Հեթուեյ (ֆոտո)

18:03   20 հոկտեմբերի, 2016

Հոլիվուդյան գեղեցկուհի Էն Հեթուեյին շատերն ասոցացնում են արքայադստեր հետ: Միգուցե պատճառն այն է, որ դերասանուհին իր կարիերայի ընթացքում հաճախ է մարմնավորել հեքիաթային հերոսուհիների: Կամ էլ, պարզապես, Էնի դիմագծերն են «մեղավոր»:

Դերասանուհին շատ արտահայտիչ եւ ոչ ստանդարտ դիմագծերով է օժտված՝ խոշոր եւ խորաթափանց աչքեր, հաստ եւ հյութեղ շուրթեր եւ այցեքարտ դարձած հմայիչ ժպիտ:

Արտահայտիչ դիկագծերի շնորհիվ՝ Էն Հեթուեյը, հիմնականում, շատ չի շպարվում: Դերասանուհին, սվորաբար, սահմանափակվում է շուրթերն ընդգծող կարմիր կամ վառ երանգների շրթներկով եւ աչքերի թույլ դիմահարդարմամբ:

Հեթուեյի գեղեցիկ կերպարները ներկայացնում ենք 10 լուսանկարների տեսքով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE