Կարո՞ղ են տղամարդիկ դիմանալ թելով հոնքերը ձեւավորելու ցավին

14:25   20 հոկտեմբերի, 2016

Իզուր է տարածվել այն կարծրատիպը, որ կանայք թույլ սեռի ներկայացուցիչներ են։ Երկունքի ցավերին կանայք են դիմանում եւ հենց մենք ենք պատրաստ ցանկացած զոհողության՝ մշտապես գեղեցիկ ու խնամված տեսք ունենալու համար։

Իսկ կարող են տղամարդիկ դիմանալ այն կոսմետիկ պրոցեդուրաների ցավերին, որոնք գրեթե ամեն շաբաթ անցնում են կանայք։

Բրիտանական Daily Mail-ը կատարել է փորձ՝ չափելու տղամարդկանց ուժն ու դիմացկունությունը կանանց համար սովորական համարվող՝ թելով հոնքերը ձեւավորելու գործընթացին։

Հոլովակում ցուցադրվում է, թե որքան դժվարությամբ է մոդելը հաղթահարում փորձությունը։  Վերջում տղամարդը զգացած ցավը 10 բալանոց սանդղակից 9 է գնահատում՝ այն համեմատելով ծննդաբերության ցավերի հետ։



© NEWS.am STYLE