58-ամյա Մադոննան սեքս է խոստացել յուրաքանչյուրին, ով կքվեարկի Հիլարի Քլինթոնի օգտին

14:10   20 հոկտեմբերի, 2016

Նախօրեին Նյու Յորքում Madison Square Garden-ում Մադոննան ելույթ է ունեցել հայտնի երգիծաբան Էմի Շումերի համերգից առաջ: Ըստ NYDN-ի՝ բեմից հեռանալուց առաջ 58-ամյա Մադոննան օրալ սեքս է խոստացել յուրաքանչյուրին, ով կքվեարկի Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին:

Կադրերում լսվում է, որ երգչուհին նաեւ մանրամասն պարծենում է իր ունակություներով եւ իր առաջարկից օգտվողներին խոստանում, որ չեն ափսոսա:

Տեսագրությունը հրապարակվել է հոկտեմբերի 19-ին, Joe անունով օգտատիրոջ Twitter-ում:
Նշենք, որ ամերիկյան գրեթե բոլոր հայտնիները սատարում են հենց Քլինթոնին, իսկ Թրամփին մեղադրում են ռասիզմի եւ սեքսիզմի մեջ:



© NEWS.am STYLE