Սիարան երկրորդ երեխային է սպասում

17:14   20 հոկտեմբերի, 2016

Սիարան եւ Ռասել Ուիլսոնը պատրաստվում են երկրորդ երեխայի ծննդյանը: Այս մասին գրում է ENews-ը:

«Սիարան հղի է եւ շատ ուրախ է այդ լուրի առիթով: Նա անհամբերությամբ սպասում է կրկին մայր դառնալուն: Ռասելն ու Սիարան ուզում են երկու կամ երեք երեխա ունենալ: Նրանք մեծ ընտանիքի մասին են երազում»,- պատմել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Երկրպագուները հավատում են այս լուրերին, քանի որ վերջին շրջանում իրենց սիրելի երգչուհին որովայնը քողարկող հագուստ է հագնում:

Սիարան եւ Ռասել Ուիլսոնն առայժմ չեն մեկնաբանել տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Սիարան որդի ունի՝ Ֆյուչեր Զահիրը, որի հայրը ռեփեր Ֆյուչերն է:



© NEWS.am STYLE